ԿԲ․ ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով

ԿԲ․ ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ և անխափան սպասարկում է իր ավանդները։

Նշվում է, որ տվյալ պահին բանկն աշխատանքներ է տանում քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ։

«Այս պահին Բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներով, ինչպես նաև կատարել իրենց անհրաժեշտ փոխանցումները և վճարումները ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում կամ Բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։ Գործարքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիմելով Բանկին։

ՎՏԲ-Հայաստան բանկը բավարար իրացվելի և կապիտալացված է, ինչպես նաև Բանկին ամբողջությամբ հասանելի են Կենտրոնական բանկի իրացվելիության մշտական տրամադրման բոլոր գործիքները»,-հայտնում են Կենտրոնական բանկից»,-ասվում է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---