Տեղեկացված ես՝ զինված ես․ Araqich Analytics ծրագիրը՝ վաճառքների բաժնի գլխավոր ընկեր

Տեղեկացված ես՝ զինված ես․ Araqich Analytics ծրագիրը՝ վաճառքների բաժնի գլխավոր ընկեր

PanARMENIAN.Net - Վաճառքների կառավարման համար նախատեսված Araqich ծրագիրը 2015-ից գրավել է ՀՀ շուկան և օգնում է հայկական ընկերություններին ավտոմատացնել վաճառքի բաժնի աշխատանքը։

Այժմ B2B ձևաչափի (երբ մի բիզնեսը զբաղվում է այլ բիզնեսների գործունեության ապահովմամբ) ծրագրից 50-ից ավելի ընկերություն է օգտվում, որոնց շարքում այնպիսի խոշոր ընկերություններ են, ինչպիսիք են Պռոշյանի կոնյակի գործարանը, Իջևանի գինու-կոնյակի գործարանը, Արաքս թռչնաֆաբրիկան և այլն։

«Ընկերությունների վաճառքի մենեջերները, որոնք գնում են խանութներ պատվերները վերցնելու, աշխատում են մեր ծրագրով, այսինքն՝ իրենց սմարթֆոններում ունեն Araqich հավելվածը, որը թույլ է տալիս տեսնել տվյալ հաճախորդի պարտքերը, պատվերների պատմությունը, երթուղիները՝ ինչ ճանապարհով է պետք գնալ», - ասում է ընկերության համահիմնադիր տնօրեն Նարեկ Ավետիսյանը։

Երբ վաճառքի մենեջերները պատվեր են գրանցում, Araqich ծրագրում անցկացնում են բոլոր կարևոր մանրամասները՝ պատվերի քանակը, ժամկետները, փոխանցված գումարը, իսկ ընկերության գրասենյակում գտնվող մասնագետներն իրական ժամանակում կարող են տեսնել, թե որ աշխատակիցն ինչ պատվեր է գրանցել, ինչ վաճառք է իրականացրել և, եթե պետք է, կարող են հաշիվ-ապրանքագիր դուրս գրել, փոխանցել տեղեկատվությունը հաշվապահություն։

«Ծրագիրն անգամ թույլ է տալիս տեսնել՝ աշխատողներից ով որտեղ է, որտեղից է գրանցել պատվերը՝ հենց խանութից, թե, օրինակ, տնից զանգով, ինչքան ճանապարհ է անցել և նման այլ մանրամասներ։ Սրանք մանրուքներ են, բայց այդ աշխատանքի մեջ շատ կարևոր են», - ասում է Ավետիսյանը։

Վաճառքի բաժինը կատարում է ծավալուն աշխատանք, որի արդյունքում կուտակվում է շատ ինֆորմացիա։

«Այժմ մենք ընկերություններին հնարավորություն ենք ընձեռել հեշտ տեսնել այդ տեղեկատվությունը և ունենալ դրա անալիտիկ հաշվետվությունը մեր նոր ծրագրով՝ Araqich Analytics-ով։ Եթե ընկերության մարքեթինգի բաժինը կամ տնօրինությունը ցանկանա ծանոթանալ այդ տեղեկատվությանը կամ, օրինակ, պարզել, թե որ աշխատակիցն է ավելի լավ աշխատում, որը՝ թերանում, որ գործընկերոջ պատվերների քանակն է ավելացել, որինը՝ նվազել, ինչ դինամիկա են գրանցում պատվերները և այլն, համեմատություններ անել ըստ ամիսների և տարիների, բաժինների և աշխատողների, վճարումների և պարտքերի, մարզերի և քաղաքների, այժմ այդ բոլոր տվյալները հասանելի են մեր նոր ծրագրում», - նշում է Ավետիսյանը՝ հավելելով, որ Araqich Analytics-ը նաև Android-ի և iOS-ի համար հավելվածներ ունի։

Araqich ծրագրի օգտատերերի համար նախատեսված այս առանձին գործիքի հարմարությունը նրանում է, որ վաճառքի բաժնի ամբողջ կարևոր տեղեկատվությունն ու պատմությունը հասանելի է մի տեղում և կուտակվում է ավտոմատացված կերպով, ու կարիք չկա առանձին դուրս գրելու կամ հավաքելու տարբեր տվյալներ և պահելու դրանք բազմաթիվ առանձնացված ֆայլերի տեսքով, կարճ ասած` այն միշտ «գրպանում է», հասանելի ցանկացած պահի։

«Ուսումնասիրելով ՀՀ շուկան՝ կարող եմ ասել, որ Հայաստանում նման մակարդակի խորացվածության և հարմար ինտերֆեյսով վաճառքի անալիտիկայի հայկական գործիք չենք գտել։ Տարիներ շարունակ աշխատելով ընկերությունների հետ ու հասկանալով՝ ինչ ծավալի տեղեկատվություն է կուտակում վաճառքի բաժինը, և որքան կարևոր է այդ տեղեկատվությունն ընկերության հետագա զարգացման ու աճի համար, մտածեցինք, որ շուկան այժմ կարիք ունի նման գործիքի, որը հնարավորություն կտա լավագույնս վերլուծելով եղած տվյալները՝ նախանշել ընկերության աճի ուղղությունները», - ասում է համահիմնադիրը։

Բացի թվերից, Analytics-ը հնարավորություն է ընձեռում համեմատություններ անցկացնելու նաև ինֆոգրաֆիկաների միջոցով, ինչն իր հերթին ավելի տեսանելի է դարձնում տեղեկատվությունը և ավելի հեշտ՝ վերլուծությունն անգամ ոչ մասնագետների համար։

Araqich-ի նոր պրոդուկտը նախատեսված է ինչպես խոշոր ընկերությունների համար, այնպես էլ ավելի փոքրերի․ ամեն դեպքում, Analytics-ը կհեշտացնի ընկերության վաճառքի բաժնի գործունեությունը, իսկ հավելվածի առկայությունը կդարձնի այդ գործընթացն ավելի դյուրին ու հասանելի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---