Աղաջանյան․ Ադրբեջանը տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնումն ու կառուցումը

Աղաջանյան․ Ադրբեջանը տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնումն ու կառուցումը

PanARMENIAN.Net - ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, վկայակոչելով Ադրբեջանի հետ ունեցած գրագրությունը, ասել է, որ ադրբեջանական կողմը որևէ կերպ տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնման և կառուցման գործընթացը, հայտնում է «Ազատությունը»։

Աղաջանյանը շեշտել է՝ այժմ ադրբեջանական կողմը հայտարարությանը հակասող դիրքորոշում է որդեգրել, թե ամբողջ գործընթացը պետք է մեկ փաթեթի շրջանակում դիտարկել՝ ավտոճանապարհը և երկաթուղին միաժամանակ պետք է բացվեն, ինչն, ըստ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ուղիղ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել այդ թվում՝ երրորդ կողմի ներկայությամբ։

«Երբ եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի միջև, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջին հերթին գործընթաց կսկսվի երկաթուղիների վերականգնման և կառուցման հետ կապված, որի վերաբերյալ կար փոխադարձ համաձայնություն։ Այս գործընթացը որևէ տեղ չի հասել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը ուղիղ այդ հայտարարությանը հակասող դիրքորոշում է որդեգրել այս պահին, և գործնականում մեր գրագրության արդյունքում պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը որևէ կերպ տրամադրված չէ այդ գործընթացը սկսել, և, հակառակը, այս պահին պարզվում է, որ իրենց դիրքորոշումը կայանում է նրանում, որ ամբողջ գործընթացը պետք է մեկ փաթեթի շրջանակում լուծվի՝ և՛ ավտոճանապարհը, և՛ երկաթուղին միաժամանակ, ինչն ուղիղ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել այդ թվում՝ երորրդ կողմի ներկայությամբ», - ասել է Աղաջանյանը։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նկատել է, որ հաճախ առանձին հանդիպումներում, որոնց ներկա են գտնվում նաև երրորդ կողմերը, Ադրբեջանի կողմից հնչում են դիրքորոշումներ, հայտարարություններ, պատկերացումներ, որոնք ուղիղ հերքվում են հետագայում պաշտոնական հայտարարությունների տեսքով։

«Սա, բնականաբար, առնվազն չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը և բովանդակային քննարկմանը և հարցերի լուծմանը», - եզրափակել է Աղաջանյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ առարկայական, ինտենսիվ բանակցությունների, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է դրանց բովանդակությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---