Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Թուրքիային գազի հարցում

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը կկասեցնի գազի առաքումը Թուրքիա, եթե Անկարան համաձայնագիր կնքի Երեւանի հետ մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որոշակի առաջընթացի հասնելը: Այս խոսքերի լրջությունն ապացուցելու համար անցած շաբաթ Բաքուն հուշագիր կնքեց Մոսկվայի հետ, որի շրջանակներում Ադրբեջանը գազ կառաքի Ռուսաստան շուկայական գներով»,-գրում է մեկնաբան Բարչին Յինանչը «Հյուրիեթ Դեյլի նյուսում»: Նրա կարծիքով, այժմ Անկարան ու Բաքուն փորձում են պայմանավորվել ադրբեջանական գազի գնի մասին, որը Թուրքիան գնում է Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի միջոցով:



Թուրքիայի կողմից ադրբեջանական գազը 1000խմ դիմաց 120 դոլարով գնման վերաբերյալ պայմանագրի ժամկետն արդեն վաղուց սպառվել է, այժմ Բաքուն ցանկանում է Թուրքիա առաքվող գազի համար ստանալ 350 դոլար 1000 խմ դիմաց: «Թուրքիայի կառավարությունն այժմ Բարաք Օբամայի վարչակազմի ճնշման տակ է: Երեւանն ու Անկարան համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները բազում հարցերի շուրջ, սակայն դեռեւս կան կետեր, որոնց շուրջ կողմերի կարծիքները չեն համընկնում: Թուրքական կողմը ցանկանում է ընդգրկել Լեռնային Ղարաբաղի հարցը համաձայնագրի մեջ, սակայն Երեւանը չի տալիս իր համաձայնությունն այդ հարցում»,-գրում է Յինանչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---