Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ Instagram-ում ևս NFT կլինի

Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ Instagram-ում ևս NFT կլինի

PanARMENIAN.Net - Meta ընկերության տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել, է, որ NFT կլինի նաև Instagram-ում։ Այդ մասին նա խոսել է SXSW-ում իր ելույթում՝ հաստատելով, որ հավաքածու կազմելու համար նախատեսված թվային առարկաները Instagram-ում կհայտնվեն «մոտ ապագայում», գրում է Engadget –ը։

Նա չի նշել, թե ինչպես է դա աշխատելու, սակայն, ենթադրել է, որ մարդիկ կկարողանան պարծենալ իրենց NFT-ով և, «գուցե, կարողանան նորերը ստեղծել»։

Instagram-ի թոփ մենեջեր Ադամ Մոսերին ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը «ակտիվորեն ուսումնասիրում է այդ տեխնոլոգիան»։

NFT-ները (Non-Fungible Tokens) յուրահատուկ թվային ստեղծագործություններ են (և, հետևաբար, ոչ-համատեղելի), եզակի թվային ակտիվներ, որոնց սեփականությունը հեշտությամբ կարելի է ապացուցել:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---