Զելենսկի. ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցություններում ավելի իրատեսական են դարձել

Զելենսկի. ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցություններում ավելի իրատեսական են դարձել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցություններում «ավելի իրատեսական են դարձել»։ Նա հավելել է, որ ընթացքում ընդունվող որոշումները պետք է բխեն Կիևի շահերից։ Այդ մասին նա ասել է իր հերթական տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Տելեգրամ ալիքում։

Մարտի 16-ին բանակցությունները կշարունակվեն տեսաձևաչափով, գրում է «Կոմերսանտը»։

Զելենսկին ասել է՝ որպեսզի «լուծումները համահունչ լինեն Ուկրաինայի շահերին, ժամանակ է պետք։ Նա նշել է, որ հանդիպումները շարունակվում են։

«Ինչպես ինձ զեկուցում են՝ դիրքորոշումները բանակցություններում արդեն ավելի իրատեսական են հնչում»,-ասել է նա։

ՌԴ-ն բանակցություններում պահանջում է Ուկրաինայի «ապառազմականացում և ապանացիֆիկացիա», չեղոք կարգավիճակի ընդունում, ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչում, ՌԴ-ին Ղրիմի պատկանելության ճանաչում։

Ուկրաինայի և ՌԴ միջև բանակցությունների առաջին 3 փուլը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, մարտի 3-ին և 7-ին, Բելառուսում, առկա ձևաչափով, որից հետո շարունակվել են տեսաձևաչափով։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ«փոխզիջման տեղ կա» և մինչև մայիս հնարավոր կլինի համաձայնության գալ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---