16 մարտի 2022 - 13:02 AMT
Նշանակումից 1 օր անց Խուդավերդյանը հեռանում է Yandex-ի գլխավոր տնօրենի պաշտոնից՝ պատժամիջոցների պատճառով

Yandex-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը նշանակումից 1 օր անց հեռանում է պաշտոնից՝ պատժամիջոցների պատճառով։ Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունում 15 տարվա աշխատանքից հետո Խուդավերդյանը կհեռանա նաև տնօրենների խորհրդից և դուստր ընկերություններում զբաղեցրած պաշտոններից։ Այդպիսի որոշում է կայացվել քանի որ Խուդավերդյանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների նոր ցանկում, որը հրապարակվել է մարտի 15-ին։

Yandex N.V.-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնթոնը նշել է, որ չափազանց զարմացած են, որ Խուդավերդյանը հայտնվել է պատժամիջոցների ենթակա անձանց ցանկում։ «Նա շատ ջանք է ներդրել, որպեսզի Yandex-ը զարգանա որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն»,-ասել է նա։

Տիգրան Խուդավերդյանը Ռուսաստանում Yandex-ի գլխավոր տնօրեն էր նշանակվել մարտի 15-ին։ Խուդավերդյանը Yandex ընկերությունների խմբի գործադիր տնօրենն էր 2019 թվականից, իսկ ընկերությունում աշխատում է 2006-ից։