Փորձաքննություն չանցած գազաբալոններով մեքենաներն օգոստոսի 1-ից ԱԳԼՃԿ-ներում չեն լիցքավորվի

Փորձաքննություն չանցած գազաբալոններով մեքենաներն օգոստոսի 1-ից ԱԳԼՃԿ-ներում չեն լիցքավորվի

PanARMENIAN.Net - Պատահական վայրերում տեղադրված ու սահմանված ժամկետում փորձաքննություն չանցած գազաբալոններով ավտոմեքենաներն օգոստոսի 1-ից գազալցակայաններում չեն լիցքավորվի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ավտոմեքենաներում գազաբալոն տեղադրող ու դրանց պիտանելիությունը պարբերաբար փորձաքննող ընկերությունների աշխատանքը կանոնակարգվում է:

Նշվում է, որ 5 ընկերություն արդեն իսկ ՏԿԵ նախարարության կողմից ստացել են լիցենզիա։

Լիցենզավորման գործընթացը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---