17 մարտի 2022 - 10:49 AMT
7.3 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում․ 2 զոհ կա, 90 վիրավոր

Մարտի լույս 17-ի գիշերը Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2 մարդ է զոհվել, 90-ը՝ վիրավորվել։

Ուժգին երկրաշարժի հետևանքով մոտ 2 մլն տուն զրկվել է էլեկտրականությունից, հայտնում է BBC-ն։

Երկրաշարժը տեղի է ունեցել նույն շրջանում, որտեղ 11 տարի առաջ երկրաշարժով պայմանավորված Ֆուկուսիմայի միջուկային աղետն էր։

Երկրաշարժը գրանցվել է 57 կմ խորության վրա, Գրինվիչով՝ ժամը 14:36-ին։ Հայտարարվել է, որ հնարավոր են հետցնցումներ Ֆուկուսիմա, Միյագի և Յամագատա նահանգներում։

Photo. Getty Images