Փաշինյան․ Ո՞վ ա ասում, որ ռեֆորմներ չենք անում![]() 17 մարտի 2022 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով համայնքներին առնչվող օրենքներում փոփոխությունների նախագծին, կարևորել է միջնաժամկետ ծախսերի կազմման օրենսդրական կարգավորումը։ Ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ այդ որոշումը թույլ կտա համայնքներին ճիշտ կառավարել իրենց ֆինանսական միջոցները: «Կարևոր է, որ ՏԻՄ-երի ֆինանսների կառավարման տրամաբանությունը որոշակիորեն փորձենք ներդաշնակեցնել կառավարության հետ: Ամենաթանկ բանը ժամանակն է, միշտ էլ պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումները ճիշտ ժամանակին անել», – ասել է վարչապետը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելել է․ «Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում: «Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», – հակադարձել է Փաշինյանը և հիշեցրեց վերջին օրինակները՝ ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքն ու հանրային սննդի օբյեկտենրում սննդի օբյեկտներում աղամանը սեղանին դնելու արգելքի վերաբերյալ նախագիծը։ Գործադիր հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին։ ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |