2 ապրիլի 2009 - 16:48 AMT
Թուրքիայում սկսվել է հայերեն լեզվով ռադիոհեռարձակումը
TRT թուրքական պետական հեռուստառադիոընկերությունը հինգշաբթի օրը սկսել է հայերեն եւ քրդերեն լեզուներով ռադիոհեռարձակումը: Քրդերեն լեզվով ծրագրերը եթեր են հեռարձակվել ապրիլի 1-ից, հայերեն` ապրիլի 2-ից:

Հայալեզու ծրագրերը հեռարձակվելու են ամեն օր առավոտյան եւ երեկոյան «Թուրքիայի ձայն» ռադիոկայանով, հաղորդում է World Bulletin-ը: