ՀՀ-ում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,254-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 52-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8592 դեպք կա, այլ պատճառով՝ 1644։

Ապաքինվել է ևս 149 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,196 է։ Փաստացի բուժվողների թիվը 2822 է։

Ընդհանուր առմամբ 2,946,713 թեստ է արվել, մեկ օրում` 2396:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---