Պեսկով․ Պուտինի և Զելենսկու հանդիպման հավանականությունը կախված է կարգավորման մասին համաձայնագրից

Պեսկով․ Պուտինի և Զելենսկու հանդիպման հավանականությունը կախված է կարգավորման մասին համաձայնագրից

PanARMENIAN.Net - ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը՝ կարգավորման մասին պայմանագրի ստորագրման համար, կախված կլինի փաստաթղթի ձևաչափից, այն դեռ պետք է համաձայնեցվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա կախված կլինի փաստաթղթի ձևաչափից, որը դեռ պետք է համաձայնեցվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է անձնական հանդիպում, թե փաստաթուղթը կարող է ստորագրվել առանց նախագահների անմիջական մասնակցության, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ համաձայնագրի վրա աշխատանքի ավարտից հետո։ Ըստ նրա՝ դա հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում,

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---