Le Figaro-ի փոխտնօրենը՝ 44-օրյայի վերաբերյալ Ալիևի խոսքերի մասին․ Աներևակայելի եռակի սուտ

Le Figaro-ի փոխտնօրենը՝ 44-օրյայի վերաբերյալ Ալիևի խոսքերի մասին․ Աներևակայելի եռակի սուտ

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Կրիստոֆ Բյուիսոնը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը 44-օրյա պատերազմի մասին, այն անվանել է «աներևակայելի եռակի սուտ»:

Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «բոլոր կանոնների համաձայն է պատերազմել»։

«Ադրբեջանը չի պատերազմել խաղաղ բնակչության դեմ, տներ չի ռմբակոծել և վայրագություններ չի արել»,-ասել է նա։

«Ադրբեջանի նախագահի աներևակայելի եռակի սուտը՝ նրա զորքերը ռմբակոծել են դպրոցներ, եկեղեցիներ և հիվանդանոցներ, սիրիացի վարձկանների անդամագրել, խոշտանգել և գլխատել խաղաղ հայ բնակիչների և հայ զինվորների՝ Արցախում պատերազմի ժամանակ։ Բազմաթիվ վկայություններ կան»,-ասվում է գրառման մեջ։

44-պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինուժը բազմիցս վայրագ, դաժան և ահաբեկչական մեթոդների է դիմել, որոնք փաստագրված են և ներկայացված միջազգային հանրությանը, այդ թվում ՄԻՊ զեկույցներում։ Հայկական կողմը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է ուղարկել գլխատված զինծառայողների մասին տեղեկատվությունը։ Մասնավարպես, 2020թ․ հոկտեմբերի 16-ին ադրբեջանցիները գլխատել են հայ զինծառայողին, զանգել ու հայտնել նրա եղբորն ու նկարը տեղադրել համացանցում։ 2021-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գլխատել են հայ գերուն նրա խոշտանգված մարմինն այդ ժամանակ է Երևան տեղափոխվել ինքնաթիռով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---