VBET-ը «Փարիզ» ՖԱ-ի նոր գլխավոր գործընկերն է

VBET-ը «Փարիզ» ՖԱ-ի նոր գլխավոր գործընկերն է

PanARMENIAN.Net - «Փարիզ» ՖԱ-ն և VBET-ը պաշտոնապես ստորագրել են գործընկերության մասին համաձայնագիր՝ 2021-2022 թթ․ խաղաշրջանի ավարտի և 2022-2023 թթ․ խաղաշրջանի համար։

Վերջերս մուտք գործելով սպորտային խաղադրույքների օպերատորների շուկա՝ VBET-ը զարգանում է։ AS Monaco-ի արդեն երկամյա պաշտոնական գործընկերը մտադիր է ամրապնդել իր դիրքերը ֆրանսիական սպորտում՝ սկսելով գործակցել նաև «Փարիզ» ՖԱ-ի հետ։ Այս համաձայնագրով VBET-ը ներկայացված կլինի Ligue 2 BKT և D1 Arkema առաջնություններում և նրանց աջակիցների շրջանակում։

Այս խաղաշրջանում «Փարիզ» ՖԱ-ն ստեղծում է համբավ իր տաղանդով՝ հավատարիմ մնալով ակումբի որդեգրած սկզբունքներին։ Ներկայումս լինելով երկրորդը Ligue 2-ում՝ ակումբի տղամարդկանց թիմը ձգտում դառնալ ֆրանսիական ֆուտբոլի էլիտայի անդամ։ Իսկ ինչ վերաբերում է ակումբի կանանց թիմին, ապա այն նույնպես փայլում է D1 Arkema-ում և այժմ զբաղեցնում է երրորդ տեղն առաջնությունում՝ որակավորվելով Չեմպիոնների լիգայի նախնական փուլին։

Այս գործակցությունը կնպաստի VBET-ի առաջնային նպատակների իրականացմանը, որն է դառնալ առանցքային խաղացող օնլայն սպորտ-խաղադրույքների ոլորտում։ VBET-ի և «Փարիզ» ՖԱ-ի միությունը կոչված է արագացնելու երկու կառույցների զարգացումը թե՛ սպորտային, թե՛ միջանձնային տեսանկյունից:

Այս գործընկերության միջոցով VBET-ը կդառնա «Փարիզ» ՖԱ-ի նոր գույնը՝ առաջիկա 18 ամիսներին Ligue 2 BKT-ի և D1 Arkema-ի բոլոր հանդիպումներում պատկերված լինելով ակումբի մարզահագուստի վրա։

Դավիթ Օզարարատ, Softconstruct France group / VBET CEO․ «Մենք ուրախ ենք աջակցել «Փարիզ» ՖԱ-ին: VBET-ի համար մեծ պատիվ է լինել փարիզյան երկրորդ ակումբի կողքին, որն ունի հավատարիմ երկրպագուներ, առաջնության առաջին եռյակում է և ունի ներուժ հասնելու իր հավակնություններին»:

Պիեր Ֆերաչչի, «Փարիզ» ՖԱ-ի նախագահ․

«Մենք ուրախ և հպարտ ենք, որ VBET-ը դառնում է «Փարիզ» ՖԱ-ի գործընկերներից մեկը։ Ակումբի համագործակցությունը բուքմեյքերական ոլորտի ամենադինամիկ զարգացող դերակատարներից մեկի հետ վկայում է, որ «Փարիզ» ՖԱ-ն իր զարգացման ծրագրերով գրավիչ է ֆրանսիական և միջազգային շուկաներում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել VBET-ին աջակցության և մեծ վստահության համար։ Բարի գալուստ VBET Փարիզ ՖԱ-ի հետ»։

1969թ.-ին հիմնադրված «Փարիզ» ՖԱ-ն մի քանի տարում արագորեն ընդլայնվել է։ Իր մարզական նոր կենտրոնով ակումբը մտադրված է ներգրավել տարածաշրջանի լավագույն տաղանդներին։ Փարիզ ՖԱ-ի տղամարդկանց թիմը, որը խաղում է Charléty մարզադաշտում (20,000 հանդիսատես), 2020-21 խաղաշրջանում 5-րդ տեղն է զբաղեցրել Ligue 2 BKT-ում, որը ֆրանսիական մասնագիտական ֆուտբոլի երկրորդ մակարդակն է։ Կանանց թիմը խաղում է Division 1 Arkema-ում, որը Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ամենաբարձր դիվիզիան է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---