Առանց մաքսատուրքի Էլշարժիչով մեքենաների՝ ՀՀ ներմուծման համար քվոտա է սահմանվել

Առանց մաքսատուրքի Էլշարժիչով մեքենաների՝ ՀՀ  ներմուծման համար քվոտա է սահմանվել

PanARMENIAN.Net - Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար քվոտա է սահմանվել։

Մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների առանձին տեսակներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու առնչությամբ՝ ԵՏՀ և ՄՄ հանձնաժողովների որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Որոշվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել քվոտա՝ հետևյալ չափաքանակներով՝

• 2022 թվականի համար՝ 7000 հատ

• 2023 թվականի համար՝ 8000 հատ:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ նշված ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնության տարածք հնարավոր է միայն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում:

Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Photo. Reuters
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---