Արցախում գազը բաժանորդներին հասանելի կլինի մարտի 19-ից

Արցախում գազը բաժանորդներին հասանելի կլինի մարտի 19-ից

PanARMENIAN.Net - Արցախում գազը բաժանորդներին հասանելի կլինի մարտի 19-ից, տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ մարտի 18-ի ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։

«Բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Գազատարը վնասվել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի, սակայն մարտի 18-ի առավոտվա դրությամբ այն գազամատակարարում դեռ չկար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---