ՀՀ-ում կորոնավիրուսի 21 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 21 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,328-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 21-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8598 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է:

Ապաքինվել է ևս 73 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,430 է։ Փաստացի բուժվողների թիվը 2 630 է։

Ընդհանուր առմամբ 2,952,590 թեստ է արվել, մեկ օրում` 1752 :

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---