21 մարտի 2022 - 13:49 AMT
2 հայ բռնցքամարտիկ հաղթել է թուրք և ադրբեջանցի մրցակիցներին՝ դուրս գալով ԵԱ եզրափակիչ

ՀՀ-ն ներկայացնող բռնցքամարտիկներ Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը հաղթել են թուրք և ադրբեջանցի մրցակիցներին և դուրս եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Ասլիկյանն առավելության է հասել թուրք Տահիր Ակոյունի նկատմաբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվել են մրցակցին, բայց 2-րդ և 3-րդ ռաունդներում Ասլիկայնը փոխել է մարտավարությունն ու բեկել մենամարտի ընթացքը:

Գերկամային հաղթանակ է տոնել նաև 63.5 կգ քաշային Շախպազյանը: Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում նա առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված է բաց թողել և մրցավարը հաշիվը բացել է: Ապա Շախպազյանը զրկել է մրցակցին ձախով հարվածներ կատարելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր: Արդյունքում Շախպազյանը 4:1 հաշվով հաղթել է ռաունդը: 3-րդ վճռորոշ ռաունդում հայ բռնցքամարտիկն ավելացրել է ճնշումը և հաղթանակ տարել:

Այսպիսով Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հայրենիք կվերդառնա բրոնզե մեդալով: