2 ապրիլի 2009 - 19:18 AMT
Քրդական աշխարհաքաղաքականությունը անմիջական ազդեցություն ունի Անդրկովկասի գործընթացների վրա
Քրդական գործոնը միշտ էլ եղել է աշխարհաքաղաքականության հիմնական բաղկացուցիչներից մեկը ռազմավարական այնպիսի կարեւոր տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արեւելքն է: Քրդական հիմնախնդիրը անմիջականորեն շոշափում է գրեթե բոլոր տարածաշրջանային տերությունների շահերը: Քրդերի ըդհանուր թիվը կազմում է 27-36մլն մարդ: Քրդերի մոտ 55% բնակվում է Թուրքիայի սահմաններում, 20-ական % բնակվում են Իրաքում եւ Իրանում եւ մոտ 5% կենտրոնացած են Սիրիայում: Բաից դրանից, քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության մոտ 20%,, Իրաքի բնակչության 17%, Իրանի բնակչության 7% եւ Սիրիայի բնակչության մոտ 9%: Այդ մասին ասվում է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանի` PanARMENIAN.Net ուղարկված «Քրդական հաղթաթուղթը Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքականության մեջ» հոդվածում:

«Քրդական հարցի շուրջ վերջին միտումները ակնհայտորեն ցուցադրում են, որ քրդական հիմնախնդիրը դառնում է հաղթաթուղթ մերձավորարեւելյան աշխարհաքաղաքականության մեջ: Այդ փաստը առանձնահատուկ կարեւորություն է ստանում Թուրքիայի համար: Իրանը, Իրաքը եւ իրենք քրդերը նույնպես ակտիվորեն ներգրավված են այս կամ այն կերպ քրդական աշխարհաքաղաքականության հետ կապված գործընթացների մեջ: Քրդերն էլ իրենց հերթին այդ աշխարհաքաղաքական գործընթացներում վարում են սեփական խաղը: Հիմնական ռազմավարական գաղափարն է` երկարաժամկետ հեռանկարով հաղթանակ տանել տարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին` Թուրքիայի հանդեպ: Այդ փուլային ռազմավարությունը, որի էությունն է` ձեռք բերել թեկուզեւ փոքր աշխարհաքաղաքական եկամուտներ եւ սպասել համապատասխան պայմաններին` ձեռք բերված հաջողության հետագա զարգացման համար: Դա բավական նպատակային ռազմավարություն է, հատկապես հաշվի առնելով, որ Անկարայում շատ դժվար կլինի նույն այն արտասահմանի քրդերի վրա միանգամայն կանխամատածված ազդեցության պայմաններում թուրքական հասարակության մեջ ամբողջապես ինտեգրել իրենց քրդերին մեջ»,- գտնում է քաղաքագետը:

Նրա կարծիքով, քրդական աշխարհաքաղաքականությունն իսկաօպես դարձել է տարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքականության հիմնական եւ առանցքային բաղկացուցիչներից մեկը: «Ի դեպ, այդ գործոնը խաղարկվում է նաեւ գլոբալ խաղացողների կողմից: Բավական է մատնանշել, որ Նովրուզի տոնակատարությանը Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք էին ժամանել տասնյակ երկրների, մասնավորապես` ԱՄՆ, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, ԳՖՀ, ՄԱԿ եւ ուրիշների դիվանագիտական ներկայացուցիչները: Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքականության մեջ քրդական հաղթաթուղթն ակտիվորեն խաղարկվելու է, եւ հայկական պետությունները ուշիուշով հետեւելու են դրան. չէ՞ որ քրդական աշխարհաքաղաքականությունը, կարելի է ասել, անմիջական ազդեցություն ունի Անդրկովկասի աշխարհաքաղաքական գործընթացների եւ, իհարկե, հայկական աշխարհաքաղաքականության վրա»,- ընդգծվում է հոդվածում: