Ապրիլի 24-ին ընդառաջ Թբիլիսիում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ են

Ապրիլի 24-ին ընդառաջ  Թբիլիսիում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ են

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ընդառաջ Թբիլիսիում ցուցադրություններ են կազմակերպվում Հայոց ցեղասպանության թեմայով։

Մարտի 21-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում, Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով նկարների առաջին ցուցադրությունը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մինչև ապրիլի 24-ը նախատեսվում է նույն թեմայով ցուցադրություններ կազմակերպել նաև Թբիլիսիի տարբեր այլ թաղամասերում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---