Իջևան-Բագրատաշենը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը ևս փակ է՝ 375 բեռնատար է կուտակվել

Իջևան-Բագրատաշենը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը ևս փակ է՝ 375 բեռնատար է կուտակվել

PanARMENIAN.Net - Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:

Վայք-Սիսիան-Գորիս-Կապան, Շիրակի մարզի Ցողամարգ-Բավրա ճանապարհները բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:

Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի միջհամայնքային, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---