Արցախի վերաբերյալ ԱԺ հայտարարությունը չի ընդունվել. ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը

Արցախի վերաբերյալ ԱԺ հայտարարությունը չի ընդունվել. ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի ընդունել «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը, որը քվեարկության է դրվել Արցախի հարցով փակ նիստից հետո։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, ուստի նախագիծը, ստանալով 30 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայն, չի ընդունվել։

Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ նախագիծը քննարկել են իրենց խմբակցությունում, գրում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ մեծամասնությամբ կիսում են այն դիրքորոշումները, որոնք արտահայտվել են։

«Ելնելով այն հանգամանքից, որ մենք օգտագործում ենք դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմը՝ այս պահին հասցեագրելու այս խնդիրները, ապա գտնում ենք, որ այս պահին բավարար են այս գործիքներն այս հարցով զբաղվելու համար»,-նշել է ՔՊ խմբակցության ղեկավարը:

ՀՀ ազգային ժողովը փակ նիստում քննարկվել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև անհետաձգելի անելիքները։ Քննարկմանը ներկա են եղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---