Մարտի 25-ից 3-6 աստիճանով կտաքանա

Մարտի 25-ից 3-6 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 25-ի գիշերը՝ առանձին շրջաններում: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևանում՝ մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 25-27-ը՝ առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի լույս 23-ի և 24-ի գիշերը սպասվում է -2 աստիճան, ցերեկային ժամերին՝ +5, իսկ մարտի 25-ի ցերեկը՝ +8:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---