ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,382-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 28-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8603 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:

Ապաքինվել է ևս 59 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,588 է։ Փաստացի բուժվողների թիվը 2519 է։

Ընդհանուր առմամբ 2,957,329 թեստ է արվել, մեկ օրում` 2481:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---