ՊԵԿ․ Անմաքս առևտրի շեմը ՀՀ դեպքում կլինի ոչ թե 1000 եվրո, այլ մոտ 400![]() 23 մարտի 2022 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտներօ կոմիտեն մարտի 18-ին հայտնել էր, որ մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը, և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022-ի մարտի 31-ին։ Սակայն Հայաստանի պարագայում անմաքս առևտրի շեմը կլինի ոչ թե 1000 եվրո, այլ մոտ 400 եվրո (200,000 դրամ կամ մոտ 30 կգ սահմանաչափը): ՊԵԿ-ը հայտնում է, որ ԵՏՀ խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ Հայաստանի ազգային օրենսդրությամբ՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով (249-րդ հոդված) առանց մաքսատուրքերի հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200,000 դրամ և (կամ) 30 կգ։ Միաժամանակ ՊԵԿ-ը տեղեկացնում է որ քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը։ ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |