Ուկրաինայում պատերազմի սկզբից 121 երեխա է մահացել

Ուկրաինայում պատերազմի սկզբից 121 երեխա է մահացել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 121 երեխա է մահացել, ևս 167 անչափահաս վիրավորում է ստացել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Մարտի 23-ի դրությամբ երեխաների շրջանում ամենամեծաքանակ զոհերը եղել են Կիևի շրջանում՝ 61։ Այդ թվում ընդգրկված են նաև Դոնբասում գրանցված զոհերը՝ 5 երեխա մահացել է, 3-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ բացի այդ, գնդակոծությունների հետևանքով վնասվել է 548 ուսումնական հաստատություն, որից 72-ը ավերվել է հիմնահատակ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---