Երևանը կմիանա համաշխարհային «Մոլորակի ժամին»

Երևանը կմիանա համաշխարհային «Մոլորակի ժամին»

PanARMENIAN.Net - Երևանը կմիանա «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը, տեղեկացնում է քաղաքապետարանը։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Մոլորակի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---