Նախարար․ Լաստանավային փոխադրումներն ամբողջությամբ կսուբսիդավորվեն![]() 24 մարտի 2022 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի լաստանավային փոխադրումները։ Այդ մասին կառավարությունում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա ապահովել երկաթուղային համակարգի ու Եվրասիական երկաթուղային համակարգի միացումն ու այնպես անել, որ հայկական ապրանքները վագոններով երկաթուղային հաղորդակցությամբ կարողանան տեղափոխվել մի երկրից մյուսը, գրում է Aysor.am-ը։ «Սա, կարծում ենք, էականորեն կլավացնի Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը: Դեռևս որոշակի աշխատանք ունենք անելու, որ ավարտին հասցնենք գործընթացը, բայց հույս ունենք, որ մեկ ամսվա ընթացքում արդեն կունենանք կանոնավոր երկաթուղային փոխադրումներ Հայաստանից դուրս ու դեպի Հայաստան: Չվացուցակը նախատեսվում է շաբաթը երկու անգամ», - ասել է նախարարը: Քերոբյանը նշել է, թե Հայաստանը լաստանավ ձեռք չի բերելու. «Հարավկովկասյան երկաթուղիների» ու «Ռուսական երկաթուղիների» կողմից նշանակված օպերատորին փոխահուտուցելու են կանոնավոր լաստանավային փոխադրման ընթացքում կատարած ծախսերը: «Այնպես ենք անելու, որ ցանկացած բեռ, որը լաստանավային փոխադրմամբ է տեղափոխվելու դեպի Ռուսաստան կամ այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստան, լաստանավային փոխադրման ծախսը կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցի», - նշել է նախարարը: Նա հավելել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներն» ու «Ռուսական երկաթուղիները» տարիֆների զգալի իջեցում են անելու, որ ունենանք էապես էժանացված երկաթուղային բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստան ու Եվրասիա: Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի Փոթի նավահանգստի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստի միջև։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |