«Արմենիայի» Մոսկվա-Երևան չվերթերից մեկը մինչև ապրիլի 15-ը չեղարկվել է

«Արմենիայի» Մոսկվա-Երևան չվերթերից մեկը մինչև ապրիլի 15-ը չեղարկվել է

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթերն իրականացվելու են ըստ ժամանակացույցի։ Այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի», -ասվում է գրառման մեջ։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---