Էրդողանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել Ս-400-ները

Էրդողանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել Ս-400-ները

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ՌԴ-ից գնած Ս-400 համալիրներն Ուկրաինային փոխանցելու՝ իբր Վաշինգտոնից ստացած առաջարկին, ասել է, որ այդ թեման փակված է, համալիներն իր երկրի սեփականությունն են, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջին հերթին՝ մենք նույն կետում ենք, ինչի մասին ավելի վաղ էինք հայտարարել։ Այդ հարցը մեզ համար փակված է։ Դա մեր սեփականությունն է։ Այլ հարց, որ մեր հանրային կապերի գծով ղեկավարն արդեն իսկ պատասխանել է Wall Street Journal-ի հրապարակմանը։ Նրանց այդ պատասխանը բավարար է։ Ավելիի կարիքը չկա, քանի որ նրանց ամբողջ աշխատանքը խառնաշփոթ ստեղծելն է»,-ասել է նա ինքնաթիռում՝ Բրյուսելից վերադառնալիս։

Անդրադառնալով տարբեր երկրների կողմից ՌԴ դեմ սահմանվող պատժամիջոցներին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան չի կարող մի կողմ դնել Մոսկվայի հետ հարաբերությունները, նշում է աղբյուրը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ՌԴ-ից գնված ՀՕՊ համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկով հրապարակմանը, ասել է, որ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե F-35-ները, թե Patriot-ները։ Ալթունն այդպես է մեկնաբանել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի՝ Թուրքիայի վերաբերյալ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում:

Քոլբն այդ հոդվածում առաջարկել էր Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 կործանիչները, որոնց ծրագրից Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել ՌԴ-ի հետ ռազմական գործարք կնքելու պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---