Մատվիենկո․ ՌԴ-ն հուսով է՝ հակամարտությունը ԼՂ-ում կավարտվի խաղաղ պայմանագրով

Մատվիենկո․ ՌԴ-ն հուսով է՝ հակամարտությունը ԼՂ-ում կավարտվի խաղաղ պայմանագրով

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեծ հույսեր ունենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծ ցանկանում ենք դա»,-ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի խոսքերը հնարավոր խաղաղ պայմանագրի վերաբերյալ։

Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, այն որակել է որպես շատ լարված և հայտարարել է, որ հայկական կողմը, հաստատելով իր դիրքորոշումը, առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ։

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորրախմբի պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետք է քաշեր զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---