Սիմոնյանն ու Գաֆարովան վիճել են ԱՊՀ նիստում․ ՀՀ ԱԺ նախագահը նշել է՝ հրադադարի խախտումը ֆիքսել է նաև ՌԴ-ն

Սիմոնյանն ու Գաֆարովան վիճել են ԱՊՀ նիստում․ ՀՀ ԱԺ նախագահը նշել է՝  հրադադարի խախտումը ֆիքսել է նաև ՌԴ-ն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, այն որակել է որպես շատ լարված և հայտարարել է, որ հայկական կողմը, հաստատելով իր դիրքորոշումը, առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ։

Ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին՝ Սիմոնյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան նիստի վերջում խոսք է խնդրել և փորձել է հակադարձել՝ ժխտելով հրադադարի խախտումներն Արցախում։ Ի պատասխան Սիմոնյանը նշել է, որ այդ խախտումները գրանցել է ոչ միայն հայկական կողմը, այլ նաև ՌԴ-ն, որը «երաշխավոր է հանդիսանում այդ տարածքում», գրում է ՌԻԱ Նովոստին։

Գաֆարովան նաև ասել է, թե «հայկական բանակի մնացորդներն ու ապօրինի հայկական զինված կազմավորումները պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից» և, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին, իսկ պահվող անձինք «ենթակա են քրեական պատասխանատվության, քանի որ Ադրբեջանի տարածք են մուքտ գործել եռակողմ հայտարարությունից հետո»։

Անդրադառնալով խաղաղ պայմանագրի վերաբերյալ Սիմոնյանի խոսքերին՝ Գաֆարովան ասել է, թե Բաքուն բազմիցս է Երևանին առաջարկել խաղաղ պայմանագիր կնքել Ադրբեջանի առաջարկած 5 կետերը հաշվի առնելով, որոնք «շատ լավ հայտնի են հայկական կողմին»։

Սիմոնյանը պատասխանել է․«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այդ 5 կետն ընդունելի է և մենք կարծում ենք, որ որոշ ասպեկտներ ավելացնելու դեպքում կկարողանանք սկսել այդ աշխատանքի իրագործումը»,-ասել է Սիմոնյանը։

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապայ զորրախմբի պատասրախանտվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետք է քաշեր զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ադյ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---