Բեգլարյան․ Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում ռազմավարական աջակցությունն Ադրբեջանին

Բեգլարյան․ Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում ռազմավարական աջակցությունն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի այցին Ադրբեջան, նշել է, որ ՄԹ-ն չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե «վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել»։

«Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ...

Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը:

Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել:

Դա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը»,-ասվում է գրառման մեջ:

Բեգլարյանը նաև հավելել է, որ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը «ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 30-ին մեկօրյա այցով Ադրբեջան ժամանած Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեփփին ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում ի թիվս այլ հարցերի քննարկելու է նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---