Transavia-ն Փարիզ-Երևան թռիչքներ կիրականացնի

Transavia-ն Փարիզ-Երևան թռիչքներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Transavia ավիաընկերությունը ապրիլի 23-ից Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթեր կմեկնարկի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---