Ավինյանը` ՔՊ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու

Ավինյանը` ՔՊ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևանի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այդ մասին հայտնել է իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

«Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ամբողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»,- ասել է նա՝ պատասխանելով Սարգսյանի ավելի վաղ հնչեցրած դիտարկման մասին հարցին։

Ավելի վաղ քաղաքապետ Սարգսյանն ասել է, որ Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։

«Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը»,- նշել էր նա։

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են 2023-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---