Այսօր բացվում է ՆԱՏՕ-ի 60-ամյա հոբելյանական գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր բացվում է ՆԱՏՕ-ի 60-ամյա հոբելյանական գագաթնաժողովը, որի ժամանակ ՆԱՏՕ-ի 28 երկրի առաջնորդներ իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Աֆղանստանի վրա:



Վաշինգտոնն Աֆղանստանում իրականացվող գործողությունը բնութագրում է որպես այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի ամենակարեւորագույն առաքելությունը եւ խոստանում է երկիր ուղղորդել լրացուցիչ 21 հազար զինվոր` Թալիբանի հետ պայքարի նոր ռազմավարության շրաջանակներում:



ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները հանդես են գալիս Աֆղանստանում մարտական զորամասերի քանակության համալրման դեմ, սակայն խոստանում են ընդլայնել իրենց դերն աֆղանական ոստիկանության անձնակազմի ուսուցման եւ նախագահական ընտրությունների անցկացման գործում երկրին օգնություն ցույց տալու հարցում:



Սամիթը կկայնա ֆրանսիական Ստրասբուրգ եւ գերմանական Բադեն-Բադեն քաղաքներում` ի նշան ֆրանկո-գերմանական համագործակցության, որը, ըստ Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի անկյունաքարն է:



Ալբանիայի եւ Խորվաթիայի համար դա ՆԱՏՕ-ի առաջին գագաթնաժողովն է. նրանք կազմակերպության կազմում ընդգրկվել էին այս շաբաթվա սկզբին:



Նախատեսվում է, որ Ստրասբուրգ եւ Բադեն-Բադեն կժամանի ՆԱՏՕ-ին հակառակորդ 50 հազար ակտիվիստ: Երկու երկրում էլ կարգուկանոնի պահպանման նպատակով կներգրավիի 25 հազար ոստիկան, հաղորդում է VOA News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---