Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթում $31 մլն է հավաքագրվել

Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթում $31 մլն է հավաքագրվել

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման համար մարտի 27-ին տեղի ունեցած Legacy Gala երեկույթում $31 մլն է հավաքագրվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Միջոցառմանն այցելել է ավելի քան 1100 բարերար, պետական ծառայող և այլ հյուրեր։

Գալա-երեկույթի համանախագահող Ալին Բարան Օրունկակցիելը նշել է այդ կրթական և մշակութային կենտրոնի կարևորությունը հաջորդ սերունդների համար։

«Թանգարանը կլինի հայ մշակույթի և ժառանգության ուսումնասիրության, գնահատման և պահպանման երաշխիքը գալիք սերունդների համար»,-ասել է նա։

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ նաև իր ջանքերով թանգարանին $950,000-ի աջակցության կետն ընդգրկվել է 2022 ֆինանսական տարվա դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքում և ստորագրվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։

Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2021-ի hուլիսի 11-ին Գլենդեյլում: Ծրագիրը մշակվում էր 2013 թվականից ի վեր։ Տարածքը հատկացրել է Գլենդեյլի քաղաքապետարանի խորհուրդը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---