1 ապրիլի 2022 - 12:14 AMT
Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները

Մարտի 31-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից մեկ ամիս շուտ։

2021-ի ոռոգման սեզոնին առաջացած խնդիրները հաշվի առնելով` Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են ձեռնարկել ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Շիրակ ՋՕԸ-ի կողմից ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքներ` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչընդոտ իրականացնելու նպատակով:

Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման սեզոնի մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար: