ՀՀ բանկերում, Rate.am-ի տվյալներով, դոլարի փոխարժեքը նվազել է՝ առքի նվազագույն գինը 476 դրամ է, վաճառքինը՝ 486 դրամ։
Ռուսական ռուբլին ամրապնդվել է՝ առքի նվազագույն գինը 4.72 դրամ է, վաճառքինը տատանվում է 6-6.82 դրամի սահմանում։
Եվրոյի առքի նվազագույնը 522 դրամ է, վաճառքինը՝ 538-548 դրամի սահմանում։
Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։