1 ապրիլի 2022 - 13:02 AMT
Վարազդատ Հարոյանը վիրահատվել է

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է:

Մեր ընտրանու ավագը վնասվածք էր ստացել Նորվեգիայի դեմ Օսլոյում կայացած ընկերական խաղում: Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով, տեղեկացնում է Armsport-ը։

Հարոյանի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: