ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան նոր գործակցություն է սկսում Vbet-ի հետ

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան նոր գործակցություն է սկսում  Vbet-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում և աշխարհում սպորտային համագործակցությունների մեծ փորձ ու գործընկերային ցանց ունեցող Vbet ընկերությունը, ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի, կներկայանա որպես Հայաստանի պատմության ամենամեծ սպորտային նվաճումները գրանցած ըմբշամարտի ազգային հավաքականի հովանավորը:

Համագործակցության մաս են կազմում նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող տեղական մրցաշարերը, որոնց շրջանակում կողմերը կներդնեն իրենց կարողությունները կազմակերպչական, հեռարձակման և մարքեթինգային ուղղություններով՝ առաջնությունները երկրպագուներին նոր մակարդակով ներկայացնելու համար:

Համագործակցության մեկնարկը համընկել է Բուդապեշտում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հետ, որն անցնում է մարտի 28-ից ապրիլի 3-ը: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացնում է 14 ըմբիշ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---