Վարչապետը համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն կունենա․ Նախագիծն ընդունվել է

Վարչապետը համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն կունենա․ Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որով վարչապետին համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն է տրվում՝ այն համայնքներում, որտեղ համայնքապետ հնարավոր չի լինում ընտրել։

Կողմ է քվեարկել 57 պատգամավոր, ընդդիմությունը չէր մասնակցում նիստին։

Ըստ նախագծի, եթե համայնքի ավագանու առաջին նիստը լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Նախագծի հրատապությունը բացատրվել էր նրանով, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում կառավարման բնականոն ընթացքը խաթարված է: Նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը բերել է Վանաձորի օրինակը, որտեղ իրավական կարգավորումներոով չի ստացվում լուծել առաջացած խնդիրները և «ըստ մասնագետների, լուծումը օրենսդրական նախաձեռնությունն է»։

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում ամենամեծ թվով քվեն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար,Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 16-ին կալանավորվել է։ ԼՀԿ-ն, որը ստացել էր ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։ Արդյունքում Վանաձորը մինչ օրս ղեկավար չունի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---