Վրաստանը մտահոգված է հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարով

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը կանդրադառնա նաեւ Վրաստանի վրա, քանի որ մինչ օրս առեւտրային ճանապարհը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցնում էր հենց Վրաստանով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջեմալ Ինաիշվիլին: «Երեւույթն ինքնին դրական է, երկու երկրները նորմալ հարաբերություններ են հաստատում միմյանց հետ, սակայն անմիջական առեւտրային հարաբերությունների վերականգնումն այդ երկրների միջեւ որոշակի դժվարություններ կստեղծի մեր երկրի համար»,-ասել է Ինաիշվիլին: Նա նշել է, որ կկրճատվի դեպի Հայաստան եւ Թուրքիա բեռանփոխադրումների հոսքը, ինչպես նաեւ Փոթի եւ Բաթում նավահանգիստների ապրանքաշրջանառությունը, հաղորդում է Business-Georgia-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---