ԱՀ ԿԳՄՍՆ․ Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը, քանդում գերեզմաններ 2 ապրիլի 2022 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների: Այդ մասին ասվում է Արցախի ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի, վերոնշյալ տարածքներում պաշտոնապես գրանցված է մոտ 20 հուշարձան, այդ թվում՝ 2 եկեղեցի (ներառյալ՝ 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին), հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը: «Մեր մտահոգություններն առարկայանում են մարտի 30-ին ադրբեջանական AZTV լրատվամիջոցի տարածած տեսանյութով, որտեղ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով: Այնինչ իրականությունն այլ է, մասնավորապես՝ 1. Թեև ադրբեջանական կողմը վաղուց դիմում է զեղծարարության և հայկական կողմին մեղադրում Իվանյան գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանության մեջ, սակայն բազմաթիվ անառարկելի ապացույցներ կան, որ Արցախի ԶՈւ ռազմական գործողություններից առաջ ու ընթացքում հումանիտար միջանցք են տրամադրել քաղաքացիական բնակչությանը և այդ կոտորածը տեղի է ունեցել հենց ադրբեջանական ընդդիմության զինյալների կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Ակնայի (ադրբեջանական կիրառմամբ՝ Աղդամի) մատույցներում: Նրանք նպատակ ունեին այդ կոտորածն Ադրբեջանում օգտագործել որպես իշխանափոխության հիմք, որի մասին խոստովանել է նաև Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: 2. Ելնելով մեր ունեցած բավարար տեսագրական, աշխարհագրական ու մշակութաբանական տվյալների վերլուծությունից՝ միանշանակ է, որ նշված կադրերը Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12-րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են: Հետևաբար, ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են: ա) Տեղանքը ճանաչող փորձագետներն ու Փառուխի բնակիչները հստակորեն արձանագրում են, որ տեսանյութը «Կալեն խութ» գերեզմանոցում է նկարահանված: բ) Մշակութաբանների ու հնագետների առաջին հայացքն անգամ բավարար է արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն, այնինչ Ադրբեջանի բնակչությունն ունի կասպիական մարդաբանական տիպի գանգի դոլիխոկեֆալ (երկարագլուխ) կառուցվածք: գ) Ներկայացվող բոլոր ոսկորները ողորկ են, ինչը հնագիտական առումով նշանակում է, որ դրանք չեն կարող 30 տարվա հնության լինել, այլ՝ դարերի, իսկ ադրբեջանական բնակչության քոչվոր նախնիները Արցախի այս հատվածներ ներխուժել են միայն 18-19-րդ դարերում: 3. Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան այնքան անհիմն ու կեղծ փաստարկ է կիրառում, որ կարելի է նաև արձանագրել, որ Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) գյուղը Փառուխից գտնվում է առնվազն 17 կիլոմետր հեռավորության վրա, և հասկանալի է, որ Իվանյանում տեղի ունեցած ռազմական գործողությունները չէին կարող Փառուխի հետ որևէ առնչություն ունենալ: Նշյալ փաստերն այնքան խոսուն են, որ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ևս մեկ դրվագ, այլև՝ ադրբեջանական կողմի հայատյաց զեղծարարությունը և փորձը խաբելու սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը»,-ասվում է հայտարարության մեջ: Նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մշակութապահպան ու իրավապաշտպան կազմակերպություններին անտարբերություն չցուցաբերել ու զսպման միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի դեմ: «Ցավում ենք, որ առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանը, այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել |