2 ապրիլի 2022 - 14:36 AMT
Գորիսում, Կապանում և Արցախում գազ չկա. Վնասվել է մայրուղային գազատարը

Ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13.5 կմ հատվածում, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։