«Միտք». Կովկասի թուրք «ճարտարապետները» թուրքական հետախուզության աշխատակիցներ են

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների Դավոսում տեղի ունեցած հանդիպումից հետո պաշտոնական Անկարան սկսել է իրականացնել Կովկասի երկրների հասարակական-քաղաքական շրջանակների հանդեպ ճնշման լծակների քաղաքականություն վարել: Ըստ թուրք քաղաքական գործիչների մտադրության, հենց վերոնշյալ շրջանակներն ակտիվ դեր պետք է ստանձնեն Թուրքիայի` Կովկասում կայունության եւ համագործակցության նախաձեռնության իրականացման գործում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ոճի շրջանակներում այդ երկրի քաղաքական շրջանակները ակտիվ աշխատանք են տանում միջազգային Կովկասյան խորհրդարանի ստեղծման ուղղությամբ, որտեղ Թուրքիայի քաղաքականության հիմնական կրողը երիտասարդությունը պետք է լինի: «Այդ նպատակների իրականացման համար Անկարան արդեն մի շարք հասարակական կազմակերպություններ է նախապատրաստել Ադրբեջանում եւ Վրաստանում: Այժմ երեք ամսվա ընթացքում պաշտոնական Անկարան տարբեր երիտասարդական-հասարակական կազմակերպությունների միջոցով ակտիվորեն աշխատում է նմանատիպ կազմակերպությունների եւ բուհերի հայ երիտասարդության շրջանում: Թուրքիայի հատուկ ծառայությունների հովանավորությամբ եւ սքողված ֆինանսավորմամբ ստեղծվելիք Կովկասյան խորհրդարանը սկզբնական փուլում կքարոզի «համակովկասյան եղբայրություն» եւ հաշտեցում բոլոր թշնամական կողմերի միջեւ, իսկ հետագայում կդառնա Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների, հատկապես երիտասարդների շրջանում թուրքամետ կողմնորոշման ձեւավորման ակտիվ մարմին»,-ասել է Աբրահամյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ Կովկասի թուրք «ճարտարապետները» Թուրքիայի ազգային հետախուզության աշխատակիցներ են: «Այդ հաստատությունում կա հատումկ «Հայաստան» բաժինը, որտեղ, հնարավոր է, աշխատում են նաեւ թուրքաբնակ հայեր: Այդ կազմակերպության կառույցներն են ժամանակին ծրագրեր մշակել թուրքական երիտասարդական «խաղաղապահ» կազմակերպությունների համար` Հունաստանի եւ Կիպրոսի նմանատիպ կազամկերպությունների հետ աշխատելու համար: Շատ հավանական է, որ «Հայաստան» բաժինն արդեն այսօր ակտիվորեն մշակում է հեռուստատեսությամբ հանրային քարոզչության, հայ երիտասարդության հետ աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանում հասարակական զանգվածների բարոյալքման ու քաղաքական մասնատման հոգեբանական նախագծեր: Այս պահի դրությամբ Անկարայի գլխավոր նպատակը հայ ինքնագիտակցության փլուզումն է` Հայաստանի երիտասարդ սերնդի աստիճանական թրքացման միջոցով»,-ընդգծել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---