2 ապրիլի 2022 - 16:16 AMT
Հրազդանի կիրճին նոր կարգավիճակ կտրվի

Հրազդանի կիրճին կտրվի նոր կարգավիճակ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«90-ական թվականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում ցավոք փոխեցին հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները:

Որպես ռեկրեացիոն գոտի կիրճը պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: Քաղաքաշինական հայտնի գործողությունների արդյունքում, սակայն, հանգստի այս գոտին ոչ միայն կորցրեց նպատակային իր նշանակությունը, այլև կանգնեց բնապահպանական լուրջ խնդիրների առջև»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու նպատակով քաղաքային իշխանությունն նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավու նախագծի իրականացում: