Աֆեյան․ Ուզում ենք ՀՀ-ն վերածել տեխնոլոգիաների երկրի

Աֆեյան․ Ուզում ենք ՀՀ-ն վերածել տեխնոլոգիաների երկրի

PanARMENIAN.Net - Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, FAST հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը Լոս Անջելեսում հանդես է եկել FAST-ի դրամահավաք առաջին Advance Armenia Gala երեկույթում որպես հիմնական բանախոս։

Նա ասել է, որ FAST-ը ցանկանում է Հայաստանը վերածել տեխնոլոգիաներ ստեղծող երկրի, գրում է FOX 11-ը։

FAST-ը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը ստեղծվել է 2016-ին, որի առաքելությունն է ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարության և գիտական առաջխաղացման խթանի համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծել։

«FAST-ն աշխատում է Հայաստանը տեխնոլոգիաներ սպառող երկրից տեխնոլոգիաներ ստեղծող երկրի վերածելու ուղղությամբ։ Դոկտոր Աֆեյանը ակտիվորեն մասնակցում է բազում բարեգործական նախագծերի, որոնցից շատերը կապված են Հայաստանի հետ։ Տարիներ շարունակ նա բազմաթիվ պարգևների է արժանացել իր ձեռնարկատիրական և բարեգործական ավանդի համար, այդ թվում՝ առողջապահության և կյանքի մասին գիտությունների բնագավառում 76 ընկերության ստեղծմանը նպաստելու համար»,-ասվում է հոդվածում։

Նուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1977 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ 1983 թվականին քիմիական ճարտարագիտության բակալավրիատի աստիճան է ստացել Մաքգիլ համալսարանից, ասպիրանտուրան շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիական ճարտարագիտության բաժնում, որն ավարտել է 1987 թվականին։

Աֆեյանը հիմնադրել և ղեկավարել է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems կազմակերպությունը, Applera-ի գլխավոր փոխնախագահ, տնօրեն, նախաձեռնել և վերահսկել է Celera Genomics ընկերության ստեղծումը։ Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management) դասավանդում է «ձեռներեցություն» առարկան։ 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը։։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---