ՊԵԿ. 2022-ի 1-ին եռամսյակում հարկային եկամուտի հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդ դրամով

ՊԵԿ. 2022-ի 1-ին եռամսյակում հարկային եկամուտի հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - 2022թ. առաջին եռամսյակում հարկային եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդ դրամով կամ 1.3%-ով: Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2022թ. հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները:

2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ՝ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ։

2021թ. նույն ժամանակաշրջանում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 332.9 մլրդ դրամ, 2020-ին՝ 349.0 մլրդ դրամ, իսկ 2019-ին` 299.7 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 51.5 մլրդ դրամով կամ 14.8%-ով, 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 100.9 մլրդ դրամով կամ 33.7%-ով:

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51.3 մլրդ դրամ: 2021թ. հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 13.4 մլրդ դրամ կամ 35.5%, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 16.1 մլրդ դրամ կամ 45.8% և 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 24.3 մլրդ դրամ կամ 89.8%:

2022թ. 1-ին եռամսյակում նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը՝ կազմելով շուրջ 128.8 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 1,947.8 մլրդ դրամ։ 2021թ. համեմատ գործարքների քանակը ավելացել է շուրջ 10.8 մլն հատով կամ 9.1%-ով, 2020թ. համեմատ` 17.4 մլն հատով կամ 15.7%-ով, իսկ 2019թ. համեմատ` 37.8 մլն հատով կամ 41.5%-ով: Գումարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 452.5 մլրդ դրամ կամ 30.3%, 2020թ. համեմատ` 555.5 մլրդ դրամ կամ 39.9% և 2019թ. համեմատ` 691.0 մլրդ դրամ կամ 55.0%:

 Ուշագրավ
«Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
---